14 մարտի 2012 - 14:27 AMT
Սաբինա Ֆրեյզերը չի հավատում, որ Պուտինն ակտիվ կլինի ղարաբաղյան կարգավորման հարցում

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ դերակատարություն ունեցավ ղարաբաղյան կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նա նշել է, որ նախագահ Մեդվեդևն անձամբ էր մասնակցում հակամարտության կարգավորմանը, նրա նախաձեռնությամբ տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մի քանի հանդիպումներ:

«Սակայն, ես չեմ հավատում, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվ կլինի ղարաբաղյան կարգավորման հարցում: Քանի որ նախագահության նախորդ ժամկետի շրջանում նա ակտիվ չէր այդ հարցում»,-հայտարարել է Սաբինա Ֆրեյզերը, հայտնում է SalamNews-ը: