ԲԱՔՎԻ ԱՐՁԱՔԱՆՔԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հասարակության եւ քաղաքական գործիչների արձագանքը Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպայի գազանային սպանությանը «հերթական անգամ ակնհայտորեն ապացուցեց Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու անհնարինությունը»: Այդ մասին այսօր Ստեփենակերտում հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանում ոչ միայն չդատապարտեցին այդ հանցագործությունը, այլեւ, ինչպես դա եղավ Սումգաիթում հայերի ջարդից հետո, փորձում են արդարացնել մարդասպանին: Նախարարը նշել է, որ «հայաֆոբիան Ադրբեջանում պետական քաղաքականության աստիճանի է հասցված, որով հետեւողականորեն վարակվում է ողջ ադրբեջանական հասարակությանը»: «Վերջին տարիներին ԼՂՀ իշխանությունները բազմիցս հրավիրել են միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանում հակահայկական հիսթերիայի տարածման վրա, սակայն, ցավալիորեն, նրանց կողմից համապատասխան միջոցներ այդպես էլ չձեռնարկվեցին», - հայտարարել է նախարարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---