14 մարտի 2012 - 14:54 AMT
ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել Յուլիա Տիմոշենկոյին

ՆԱՏՕ ԳՎ նախագահի տեղակալ Ասսեն Ագովը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյի պատժի վերաբերյալ:

«ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչներն ու անդամ երկրները մտահոգված են Ուկրաինայում կատարվող որոշ իրադարձությունների առումով»,-ասել է նա Կիևում՝ Ուկրաինա-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի նիստում: «Մեզ հատկապես մտահոգում է այն, որ նրանք կորցնում են իրեցն առողջությունը կալանավայրում»,-գրում է ուկրաինական «Ունիանը»: