ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ երկրի այլ պաշտոնական անձանց հետ հանդիպմումների ընթացքում քննարկել է համագործակցության հարցեր տնտեսության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային` Գյուլը կոչ է արել պաշտոնական Մոսկվային առավելագույնս նպաստել դրա կարգավորմանը` օգտագործելով դրա համար իր ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Թուրքիան ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն մինչ այդ վերջինս պետք է գնա իր կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքներից, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Վ.Պուտինին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---