5 ապրիլի 2003 - 21:11 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈԻՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ
«Ադրբեջանը ձգտում է ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանը: Սակայն, եթե բոլոր հնարավորությունները սպառվեն, ապա մենք արդարացված իրավունք ունենք ցանկացած ճանապարհով ազատագրել մեր հողերը»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը: Նրա կարծիքով` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ադրբեջանական կողմի հայտարարությունները «ադրբեջանական հողերի բռնազավթման» վերաբերյալ «ճիշտ ուղղություն» կտան ղարաբաղյան հակամարտության մասին ԵԽԽՎ զեկուցող Թերի Դեւիսի աշխատանքին: «Ես համոզված եմ, որ Թ. Դեւիսի առաջիկա զեկույցում իրենց արտացոլումը կգտնեն բոլոր խնդիրները»,- նշել է Ի. Ալիեւը: Նրա խոսքերով` զեկույցը հնարավորություն կտա հասնել տվյալ հարցի «արդարացի քաղաքական գնահատականին»: