Սիրիայում անհետացել են թուրք լրագրող և օպերատոր

Սիրիայում անհետացել են թուրք լրագրող և օպերատոր

PanARMENIAN.Net - Սիրիայում անհետացել են թուրք լրագրող և օպերատոր: Հրատարակության տվյալներով, իր երկու աշխատակիցները ժամանել են Սիրիա, որպեսզի հակամարտության գոտու իրադարձությունների մասին ֆիլմ նկարահանեն:

Վերջին անգամ նրանք թերթի խմբագրության հետ կապ են հաստատել մարտի 9-ին` Իդլիբ քաղաքից, ինչից հետո քաղաքը շրջափակվել է սիրիական կառավարական զորքերի կողմից: Թերթը կոչ է արել իշխանություններին աջակցել կորածների որոնումներին, հայտնում է interfax.ru-ն:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է լրագրողների անհետացման փաստը և հայտնել, որ նախարարությունը կձեռնարկի բոլոր միջոցները` նրանց գտնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---