27 փետրվարի 2004 - 22:13 AMT
ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԴԵՄ ԵՆ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ
Գերմանական «Շտեռն» ամսագիրը եւ RTL հեռուստաընկերությունը համատեղ սոցիոլոգիական հարցումներ են կատարել 10 հազար գերմանացիների հետ` պարզելու համար նրանց վերաբերմունը Թուրքիայի Եվրոմիությանը լիիրավ անդամակցության առնչությամբ: Հարցման տվյալների համաձայն` հարցվողների 57 տոկոսը դեմ է եղել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելուն, 38 տոկոսը` կողմ, 500-ը դժվարացել են պատասխանել այս հարցին: Նշենք, որ վերջերս Թուրքիա կատարած իր այցելության ընթացքում Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը խոստացել է օժանդակել Անկարային Եվրամիությանն անդամակցելու հարցում, պայմանով, որ բարեկարգումները շարունակվեն իրագործվել: