Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ այսօրվա Թուրքիան հիմնվել է հայկական և հունական պատմական տարածքների վրա

Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ այսօրվա Թուրքիան հիմնվել է հայկական և հունական պատմական տարածքների վրա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է արել` ի պատասխան Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի այսօր Բաքվում արած հայտարարության: Վերջինս, անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի «Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող», ասել է, որ «Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է»: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից»:

Ինչպեսս նշում է ԱԺ մամուլի ծառայությունը, ի պատասխան Բոզդաղի հայտարարութանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի` տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական եւ որեւէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլեւ այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական եւ հայկական պատմական տարածքների հիման վրա` ոչնչացնելով բնիկ հայ եւ հույն բնակչությանը»:

«Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի «օկուպացված» լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները եւ թուրքերը»: Պարոն Շարմազանովի խոսքով` ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից եւ Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից»,-հավելել է փոխխոսնակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---