Ձեռագրագետերը ապացուցել են Աշոտ Եղիազարյանի մեղավորությունը

Ձեռագրագետերը ապացուցել են Աշոտ Եղիազարյանի մեղավորությունը

PanARMENIAN.Net - Ձեռագրագետերը հաստատել են Պետդումայի պատգամավորի լիազորություններից զրկված նախկին պատգամավոր Աշոտ Աղիազարյանի ստորագրության իսկությունը: Այն դրված է այն փաստաթղթերի տակ, որոնք նախատեսում են ակտիվների փոխանակում, որտեղ հիշատակվում է այն ընկերությունը, որին` որպես սեփականություն է հանձնվել «Եվրոպարկը», ինչի հափշտակության մեջ մեղադրվում է նախկին պատգամավորը:

«Տուժածներն ու իրավաբանները ծանոթացել են Եղիազարյանի գործով ձեռագրագիտական փորձաքննության արդյունքներին: Փորձագիտությունը հաստատել է Եղիազարյանի ստորագրության իսկությունը «Դաև պլազա» և Տաշիր ընկերության բազային համաձայնության» տակ, որտեղ պատգամավոր Եղիազարյանը հանդես է գալիս որպես «Դաև պլազա» ընկերության ներկայացուցիչ»,-տուժած Ռուբեն Մակարյանի իրավաբանի խոսքը հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ նրա, բազային համաձայնության մեջ հիշատակվում է Skendleby ընկերությունը` որպես «Եվրապարկը» ձեռք բերող:

Իսկ որպես Skendleby ընկերության ներկայացուցիչ է հանդիսացել Աշոտ Եղիազարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---