15 մարտի 2012 - 09:53 AMT
16 հոգու սպանած ամերիկյան զինվորին դուրս են բերել Աֆղանստանից

16 խաղաղ աֆղանցիների սպանության գործով կասկածյալ ամերիկյան զինվորին դուրս են բերել Աֆղանստանից, հաղորդում է Reuters-ը: Սերժանտի, ում անունը գաղտնի է պահվում, տեղափոխման մասին որոշումն ընդունել է Աֆղանստանում Անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի (ISAF) հրամանատար, գեներալ Ջոն Ալլենը: Թե կոնկրետ ուր կուղարկեն սերժանտին, չի հաղորդվում: Վաշինգտոնի և Քաբուլի միջև պայմանավորվածության համաձայն` զինվորը կարող է ներկայանալ միայն ամերիկյան դատարանի առջև: