«Հայկական ժամանակ». Վիկտոր Դալլաքյանի ՀՀԿ անդամ դառնալը լայն արձագանք է գտել

«Հայկական ժամանակ». Վիկտոր Դալլաքյանի ՀՀԿ անդամ դառնալը լայն արձագանք է գտել

PanARMENIAN.Net - Աժ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ՀՀԿ անդամ դառնալը լայն արձագանք է գտել: Facebook-ի օգտատերերից մեկը տեղադրել է 2007 թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դալլաքյանի նախընտրական հանդիպումներից մեկի տեսագրությունը:

Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում բակային հանդիպման ժամանակ Դալլաքյանն ասում է. «Հիմա ձեր աշխատավարձը խի՞ ա ցածր, թոշակը խի՞ ա ցածր, որովհետև Սերժ Սարգսյանը, երբ Մոնտե-Կառլո է գնում և կոնը պետք է խաղա (այսինքն` ղումար), դնում ա 50 հազար դոլար: Հասկանու՞մ եք` էդ ի՞նչ ա նշանակում, այսինքն` ստավկեն, երբ սկսում ա, դնում ենք 50 հազար: Այ, էդ ձեր փողերն ա, սաղիդ փողերն ա: Այսինքն, ձեզ ձեռ են առնում. 20 դրամ թոշակ են բարձրացնում, ասում են` բարձրացրինք, բա խի՞ չեք ուրախանում»: Թերևս, նաև այս ելույթի շնորհիվ է Դալլաքյանն ընտրվել Աժ պատգամավոր, ու դեռ այդ «ելույթի» մանդատը չսպառված` դառնում ` Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության անդամ: Մեկ այլ օգտատեր էլ այս ամենին արձագանքել է այսպես. «Հարց. ինչու՞ է Վիկտոր Դալլաքյանը Սերժ Սարգսյանի մոնտե-կառլոյական սեանսների մասին այդքան գունեղ արտահայտվելուց հետո դարձել Հանրապետական: Պատասխան. որովհետև Սերժիկն ասել է` այ տղա, քեզ որ խելոք պահես, հետս կտանեմ մոնտե-կառլոներում ման կտամ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---