15 մարտի 2012 - 10:45 AMT
Աբդուլլահ Գյուլ. Թուրքիայում ԵվրաՀՀՊ համակարգն ուղղված չէ Իսրայելի պաշտպանությանը

ԵվրաՀՀՊ համակարգը Քյուրեջիք ռազմակայանում` Մալաթիա թուրքական քաղաքի մոտակայքում, ուղղված չէ Իսրայելի պաշտպանությանը, հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թունիսի պաշտոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Բոլոր պնդումներն այն մասին, թե Թուրքիայի տարածքում ԵվրաՀՀՊ-ն նպատակաուղղված է Իսրայելի պաշտպանությանը, Թել-Ավիվի սև քարոզչությունն են»,- ասել է Գյուլը:

Նրա խոսքով` Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի այդ երկրի պաշտպանությունն անհնար է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի, առավել ևս Թուրքիայում տեղակայված համակարգի միջոցով: Դրա հետ մեկտեղ Գյուլն ընդգծել է, որ ՀՀՊ-ն Քյուրեջիքում նաև ուղղված չէ Իրանի դեմ: