Չինաստանում հնագետները հայտնաբերել են արտասովոր մարդկային մասունքներ, որոնք հավանաբար պատկանում են հնագույն ժամանակների մարդկանց նոր տեսակի, որոնց մեջ համատեղված են ժամանակակից մարդկանց ու Homo տեսակի ավելի հին ճյուղի ներկայացուցիչների հատկությունները: Ըստ գիտնականների, հայտնաբերված գանգերի տերերը ապրել են Չինաստանի հարավ-արևելյան մասում մոտ 14,5-11,5 հազար տարի առաջ, ասվում է PLoS One ամսագրի հոդվածում:
«Հետազոտական խմբի ղեկավար Դարրեն Կառնոն ու նրա գործընկերները ուշադրություն են դարձել Չինաստանի Լունլին գյուղի մոտի քարանձավում հայտնաբերված գանգերի անսովոր ձևի վրա: