Փաստաբան. Ձմեռային ցրտից վրանում պաշտպանվելը չի կարող համարվել հասարակական կարգի խախտում

Փաստաբան. Ձմեռային ցրտից վրանում պաշտպանվելը չի կարող համարվել հասարակական կարգի խախտում

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում նստացույցի ձևով բողոքարկման իրենց սահմանադրական իրավունքն իրականացնող մարդկանց կողմից ձմեռային ցրտից վրանում պաշտպանվելը չի կարող համարվել հասարակական կարգի խախտում: PanARMENIAN.Net ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ ստիկանության տարածած այն հայտարարությունը, «վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է», ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Այդ մարդկանցից վրանը վերցնելը և գիշերվա ցրտին բաց երկնքի տակ թողները կարող է համարվել անմարդկային վերաբերմունք»,- ասաց Մեժլումյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն: Իսկ ակտիվիստներն էլ նշում են, որ վրանը ապամոնտաժել են բռնի կերպով՝ առանց իրենց զգուշացնելու:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---