15 մարտի 2012 - 12:14 AMT
«Մայքրոսոֆթ Հայաստան»-ը մտահոգված է իր արտադրանքի հայաֆիկացմամբ

Մարտի 16-ին Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնում «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը կանցկացնի քննարկում Մայքրոսոֆթի արտադրանքի հայաֆիկացման շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Քննարկում-միջոցառման նպատակն է ավելի լայն մասնագիտական շերտեր ներգրավել այս գործընթացին և բարձրացնել թարգմանության որակը։

Միջոցառմանը ելույթով հանդես են գալու «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարարի խորհրդական Վահե Դանիելյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը, Biline ընկերության նախագահ Հայկ Խանջյանը, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, որից հետո կմեկնարկի ազատ քննարկում։

Հիշենք, որ վերջերս մեկնարկել է Մայքրոսոֆթի նոր թողարկված օպերացիոն համակարգի՝ Windows 8-ի հայաֆիկացված տարբերակը, որին կարող են աջակցել բոլորը՝ համապատասխան ֆորումում քվերակելով նախընտրած բառերի օգտին։

Մայքրոսոֆթ ընկերությունը փետրվարի 29-ին ներկայացրեց ընկերությունը Mobiel World Congress ցուցահանդեսի ժամանակ։ Windows 8-ը նախկին տարբերակներից առանձնանում է նրանով, որ ունի բոլորովին նոր ինտերֆեյս՝ Metro ոճ անունով և նախագծված է համատեղելի լիենլու թե՛ սովորական համակարգիչների հետ և թե՛ պլանշետների։