15 մարտի 2012 - 12:21 AMT
Երևանում Տոյոտա Կորոլա մակնիշի մեքենա է այրվել

Մարտի 15-ին, ժամը 06.28-ին ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի Նար- Դոսի 60 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ժամը 06.41-ին, մարվել` 06.57-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Պողոսյանին պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 87 ԼՍ 777 պ/հ ավտոմեքենան, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից: