
Այսուհետ Էրեբունու թիվ 16 ավագ դպրոցի աշակերտներն ավելի լավ պայմաններում կստանան իրենց ուսումը: Այսօր «Բարեպաշտ սերունդ» հինադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ կայցելեն դպրոց, և կրթության համար անհրաժեշտ գույքը կհանձնեն դպրոցին:
Հիմնադրամի աշխատակիցը, ով զրուցել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ, ասաց, որ հիմնադրամը ողջ տարի աջակցել է դպրոցին, հիմնավոր վերանորոգել է դպրոցի դահլիճը, փոխել է պատուհանները:
Այսօր կամփոփվեն մեծածավալ աշխատանքները, և կհանձնվի համապատասխան գույքը: