
Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 15-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Մլեթա - Լարսի հատվածում երթևեկությունը սահմանափակ է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Այլ մեքենաների համար Մլեթա- Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը բաց է, իսկ Գուդաուրի(Պոստա)-Լարսի հատվածում` թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով:
Գուդաուրի (Պոստա)-Լարսի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: