15 մարտի 2012 - 13:29 AMT
ԻԻՀ պատգամավորները կարծում են, որ Ահմադինեժադը Մեջլիսի հարցերից ոչ մեկին հիմնավորված պատասխան չի տվել

«Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատգամավորների հարցերից ոչ մեկին լուրջ և հիմնավորված պատասխան չի տվել: Իր ելույթում նա աղավաղել է տրված հարցերի էությունը և բազմիցս նկատողություններ կատարել, որոնք հասել են խորհրդարանականներին վիրավորելուն»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խմբակցություններից մեկի ղեկավար, պատգամավոր Մոսթաֆա Քևաքեբիանը: Իր հերթին, ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նախագահի ելույթից հետո նշել է, որ Մեջլիսը կատակների և հեգնանքի վայր չէ խորհրդարանականների կրթության մակարդակի վերաբերյալ, հաղորդում է MehrNews-ը: