15 մարտի 2012 - 13:40 AMT
Պաղեստինի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Կահիրեում կքննարկեն հաշտեցման արագացումը

Պաղեստինի ազգային վարչության (ՊԱՎ) և ՖԱԹՀ շարժման ղեկավար Մահմուդ Աբասը, ՀԱՄԱՍ քաղբյուրոյի նախագահ Հալեդ Մաշաալը հաջորդ շաբաթ կհանդիպեն Կահիրեում և կփորձեն հաղթահարել միջպաղեստինյան հաշտեցման պլանի կատարման շուրջ տարաձայնությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Աբասը և Մաշաալը փետրվարի 6-ին Դոհայում պայմանավորվել են մինչև Պաղեստինի ինքնավարության ընտրությունների անցկացումը նոր անցումային կառավարություն ձևավորելու մասին, որը պետք է գլխավորի Աբասը, ինչը մինչև հիմա չի կատարվել: