15 մարտի 2012 - 13:48 AMT
Սալեհի. Եթե Իսրայելը վճռի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, ապա լիարժեք պատասխան կստանա

Եթե Իսրայելը վճռի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, ապա լիարժեք պատասխան կստանա: Այդ մասին այսօր ТВ2 դանիական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:

«Եթե Իսրայելը երբևէ գործի այդ սխալը, դա կլինի Իսրայելի վերջը,- ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը:- Նրանք դա շատ լավ գիտակցում են», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: