
Աֆղանստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, երբ ամերիկյան զինվորը գնդակահարել է 16 խաղաղ բնակիչների, չպետք է ազդի երկրում անվտանգության ապահովման առաքելության իրագործման վրա ընդհուպ մինչև 2014-ին նախատեսված ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, ով երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին ժամանել է Աֆղանստան: