Յըլդըզ. Թուրքիան պատրաստ է տրամադրել իր տարածքը իրաքյան բնական գազը Եվրոպա փոխադրելու համար

Յըլդըզ. Թուրքիան պատրաստ է տրամադրել իր տարածքը իրաքյան բնական գազը Եվրոպա փոխադրելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է տրամադրել իր տարածքը իրաքյան բնական գազը Եվրոպա փոխադրելու համար, հինգշաբթի օրը լրագրողներին է հայտնել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նախարարի խոսքով` Իրաքն ու Թուրքիան բանակցություններ են վարում այդ նախագծի իրականացման շուրջ: «Գազի արտահանման համար Իրաքը կարող է կիրառել Թուրքիայի հարուստ փորձը: Այդ նախագծի իրականացման դեպքում իրաքյան գազը մոտ ժամանակներս դուրս կգա համաշխարհային շուկա»,- ասել է Յըլդըզը:

Նախարարն ասել է նաև, որ Թուրքիայի և Քաթարի միջև բանակցությունները հեղուկ գազի գնման վերաբերյալ վերջերս ակտիվացել են, և կողմերը գրեթե լուծել են այդ համաձայնագրին առնչվող առանցքային հարցերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---