15 մարտի 2012 - 14:21 AMT
Դմիտրի Ռոգոզին. Ռուսաստանը պաշտպանում է Բելառուսին ԵՄ պատժամիջոցներից

Ռուսաստանը կաջակցի Բելառուսին նրա դեմ եվրոպական պատժամիջոցների խստացման դեպքում, մարտի 15-ին լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բելառուսական պատվիրակության հետ բանակցությունների արդյունքում: Բելառուսական պատվիրակությունը գլխավորում է Վլադիմիր Սեմաշկոն:

«Մենք թույլ չենք տա, որ մեր բելառուս գործընկերներին նեղացնեն»,-ասել է ՌԴ փոխվարչապետը: Հանդիպմանը քննարկվել է համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում ու երկու պետությունների իրավանորմատիվային բազայի կատարելագործումը, ինչպես նաև այլ հարցեր: