Արմեն Եդիգարյանը ՆԱՏՕ-ի ԽՎ Գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ կարգավորման վերջին զարգացումները

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դևիդ Հոբսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետություն – ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև կողմերն անդրադարձել են մարտի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության` ՆԱՏՕ կենտրոնակայան կատարած այցին:

Դեսպան Եդիգարյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը և մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին: Այդ համատեքստում Դևիդ Հոբսի խնդրանքով ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հունվարի 23-ին ՌԴ Սոչի քաղաքում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---