15 մարտի 2012 - 15:09 AMT
Երիտասարդները Սոտքից երկու պարկ ոսկու հանքանյութ են գողացել

Մարտի 14-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոտքի ոսկու հանքի մի հանքախորշից, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 18 և 20 տարեկան երկու երիտասարդի, որոնց մոտ հայտնաբերվել է 2 պարկ ոսկու հանքանյութ` 40 կգ ընդհանուր կշռով: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: