15 մարտի 2012 - 15:13 AMT
Միջազգային իրավապահ կազմակերպությունների կոալիցիան կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին չաջակցել Սիրիային

200 միջազգային իրավապահ կազմակերպությունների կոալիցիան կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին աջակցել ՄԱԿ ԱԽ-ում արևմտյան երկրների ջանքերին՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու համար:

Այդ կոչը նվիրված է Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կառավարման դեմ բողոքների սկսվելու 1-ամյակին:

«Ռուսաստանը և Չինաստանը երկու անգամ արգելափակել են Անվտանգության խորհրդի բանաձևը, պաշտպանելով Ասադին, ինչը նա ընդունում է որպես մարդասպանության համար լիցենզիա»,- ասել է Քենետ Ռոսեն՝ Human Rights Watch-ի գործադիր տնօրենը: