15 մարտի 2012 - 15:33 AMT
Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

Հունաստանի ֆինանսների նախարար Եվանգելոս Վենիզելոսը որոշել է հրաժարական տալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, նախարարը հայտարարել է Alpha հեռուստաալիքին:

Նա մտադիր է քաղաքականության մեջ մտնել. Վենիզելոսը Համահունական սոցիալիստական շարժման նախագահի պաշտոնի միակ թեկնածուն է: Կուսակցության ղեկավարի ընտրությունները կկայանան մարտի 18-ին: Նա հայտնել է, որ նոր նախարար նշանակելու մասին բանակցություններ արդեն անցկացվել են, բայց հնարավոր փոխարինողի անունը չի նշել, գրում է The Wall Street Journal-ը: