15 մարտի 2012 - 15:35 AMT
Հոսնի Մուբարաքի զարմիկը մտադիր է առաջադրվել Եգիպտոսի նախագահի պաշտոնում

Գեներալ Մուհամեդ Հոսնի Մուբարաքը, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի անվանակիցն ու զարմիկը, մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում ու զբաղեցնել այն պաշտոնը, որը 30 տարի շարունակ զբաղեցնում էր նրա ազգակիցը:

Իր որոշման մասին նա հայտարարել է դեռ փետրվարի ավարտին, սակայն այժմ նա կարող է ցուցադրել իր մտադրությունների լրջությունը՝ մարտի 10-ին մեկնարկել է թեկնածուների պաշտոնական գրանցումը և 57-ամյա Մուբարաք –երկրորդը մտադիր է պայքարել նախագահի պաշտոնի համար:

Հարկ է նշել, որ նրա շանսերն այնքան էլ մեծ չեն, առաջադրվելու մտադրության մասին արդեն հայտնել է մոտ 500 թեկնածու: