15 մարտի 2012 - 15:52 AMT
Այսուհետ Google-ի որոնողական համակարգն ուղիղ պատասխաններ կտա հարցումներին

Google-ը պատրաստվում է նորացնել իր որոնողական ծառայությունն առաջիկա մի քանի ամիսներին, փաստերի որոնման մեջ ավելացնելով օգտագործողների հարցումների ուղիղ պատասխաներ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ մեջբերելով Google որոնման ստորաբաժանման թոփ-մենեջեր Ամիտ Սինգալին:

Օրինակ, որոշակի ընկերության մասին տեղեկատվություն որոնելիս օգտագործողները տեղեկություններ կստանան դրա հիմնադիրների մասին, իսկ, օրինակ, «Տահո լիճ» որոնելիս օգտագործողը կտեսնի դրա գտվելու վայրի, խորության, միջին ջերմաստիճանի մասին տեղեկատվությունը, այլ ոչ միայն այլ կայքերի հղումները:

Նոր որոնումը կհասկանա որոնողական հարցման իմաստը և տեղեկատվություն կորոնի Google տվյալների բազայում:

Այդ փոփոխություններն ամենախոշորն են ընկերության պատմության մեջ: Դրանք ընկերությանը կտրամադրեն ավելի մեծ գովազդային հնարավորություններ:

WSJ որոշ աղբյուրների համաձայն, առաջին փոփոխությունները Google որոնման մեջ կհայտնվեն առաջիկա ամիսներին, սակայն Սինգալը հաղորդել է, որ «հաջորդ սերնդի որոնողական համակարգին» անցնելը կարող է ձգվել մի քանի տարի, գրում է հրատարակությունը: