Պելեն ներկա է գտնվելու ՖԻՖԱ-ի նախագահի և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսեֆի հանդիպմանը

Պելեն ներկա է գտնվելու ՖԻՖԱ-ի նախագահի և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսեֆի հանդիպմանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն ներկա կգտնվի ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսեֆի հանդիպմանը:

Երկու պաշտոնյաներն էլ ցանկացել են, որպեսզի հայտնի ֆուտբոլիստը ներկա գտնվի երկրի` 2014թ աշխարհի առաջնության նախապատրաստման աշխատանքներին: Վերջինս կկայանա Բրազիլիայում, հայտնում է sports.ru-ն:

«Ես շատ ուրախ եմ, որ Պելեն օգնելու է մեզ: Սպասվում է շատ կարևոր հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն` ինչ է անհրաժեշտ անել հաջորդ մի քանի ամիսների ընթացքում 2014թ Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար»,-հայտարարել է Բլատտերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---