Սպառողների ազգային ասոցացիա . Այս տարի սպառողների շահերի պաշտպանության հարցով դատական գործ չի հարուցվել

Սպառողների ազգային ասոցացիա . Այս տարի սպառողների շահերի պաշտպանության հարցով դատական գործ չի հարուցվել

PanARMENIAN.Net - Սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրվա առթիվ այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունը, չնայած մի շարք խնդիրների, ունի նաեւ որոշակի ձեռքբերումներ: «Օրինակ, 40 խանութներում անցկացված ստուգումների արդյունքում ժամկետանց ապրանք ունենալու համար տուգանվել է 18 խանութ»,- հայտնեց Արմեն Պողոսյանը:

Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության խնդիրներով դատական գործեր շատ հազվադեպ են լինում: Ըստ Սպառողների ազգային ասոցացիայի տվյալների`այս տարի նման խնդրով դատական գործ չի եղել: «Դատական գործի մակարդակի հասցնելու խնդիր չի լինում, քանի որ մեր տնտեսվարող սուբյեկտները բավականին բարեհամբույր են գտնվում, և շատ արագ խնդիրը լուծվում է»,- նշեցին Սպառողների ազգային ասոցացիայում:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի իրավաբան Մարիա Աբրահամյանն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց 15 տարվա աշխատանքի ընթացքում խնդրի լուծումը դատարան չի հասել. «Հարցը միշտ լուծվել է մասնավոր ընկերությանը կամ լիազոր մարմիններին դիմելով` փուլ առ փուլ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---