ՀԱՕԿ-ը և ձիասպորտի ֆեդերացիան ծրագիր են մշակել 2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու համար

ՀԱՕԿ-ը և  ձիասպորտի ֆեդերացիան ծրագիր են մշակել  2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - ՀԱՕԿ-ը և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան համատեղ ծրագիր են մշակել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության կազմում նժույգավար ունենալու համար:

Նպատակն իրականացնելու առաջին քայլը հանդիսացավ ՄՕԿ-ի Օլիմպիական համերաշխության ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ` Երևանում կազմակերպած մարզչական - տեխնիկական դասընթացը: Հայ մասնագետներից բացի դասընթացը ունկնդրեցին նաև Վրաստանի և Ղազախստանի մարզիչները: Տեսագործնական պարապմունքը ղեկավարեց հույն հեղինակավոր մասնագետ Ստավրոս Գեորգոպոլոսը :

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով և մասնակիցները լիովին գոհ մնացին երևանյան միջոցառումից, տեղեկացնում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---