Արայիկ Բաղդադյանը դժգոհ է Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշների ելույթից

Արայիկ Բաղդադյանը դժգոհ է Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշների ելույթից

PanARMENIAN.Net - PanARNENIAN.Net-ի թղթացկի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ դժգոհ է Բելգրադում Եվրոպայի առաջնության ժամանակ իր սաների ելույթից: Հայ մարզիկներից միայն Դավիթ Սաֆարյանն է (66 ք/կ) նվաճել բրոնզե մեդալ:

«Նվաճած մեդալի շնորհիվ ելույթը նորմալ եմ գնահատում: Ես ԵԱ-ից ավելին էի սպասում, քանի որ գիտեի, որ իմ սաները պատրաստ էին առաջնությանը»,- ասել է Բաղդադյանը:

Նրա խոսքով, Արթուր Առաքելյանին (60 ք/կ) սխալ են դատել, Միհրան Ջաբուրյանը (55 ք/կ) և Մուսա Մուրթազալիևը (74 ք/կ) թույլ են տվել տակտիկական սխալներ, իսկ ծանրքաշային Ռուսլան Բասիևը ստացել է գլխի վնասվածք և չի կարողացել շարունակել ելույթը:

«Առաջնությունից անմիջապես հետո շարունակել են պատրաստվել վարկանիշային մրցաշարերի: Հիմա ըմբիշները պետք է ուղղեն ԵԱ ժամանակ թույլ տված սխալները»,- ասել է մարզիչը:

Հիմա ազատ ոճի հավաքականը մարզվում է Երևանում, այնուհետև մարտի 17-30-ը կշարունակի հավաքը Վլադիկավկազում Հյուսիսային Օսեթիայի թիմի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---