15 մարտի 2012 - 19:35 AMT
Աֆղանստանի նախագահը կոչ է արել միջազգային ուժերին հեռանալ երկրից 2013-ին

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ աֆղանական զորքերը պատրաստ են իրենց վրա վերցնել պատախանատվությունը երկրում անվտանգության համար արդեն 2013-ին, այլ ոչ թե 2014-ին, ինչպես հայտարարվել է նախկինում:

Աֆղանստանի առաջնորդը նաև պահանջել է Քաբուլ ժամանած ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայից, որպեսզի միջազգային կոալիցիայի ուժերն անհապաղ լքեն գյուղական տեղանքը: