ՀՀ օմբուդսմենի գրասենյակը կստանա 270 հազար եվրո` ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ և ԵՄ ծրագրերը իրականացման համար

ՀՀ օմբուդսմենի գրասենյակը կստանա 270 հազար եվրո` ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ և ԵՄ ծրագրերը իրականացման համար

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը իրականացնելու է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման ԵԱՀԿ ծրագիրը: Այս մասին այսօր Երևանում` ծրագրի բացմանը, հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Օմբուդսմենն ընդգծել է, որ 1,7 մլն եվրոն այն ընդհանուր գումարն է, որը ԵՄ կհատկացնի ամբողջ ծրագրի իրականացման համար: Այդ գումարից 270 հազար եվրո տրամադրվելու է Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին:

«Այդ գումարի մի մասով մենք պետք է վճարենք ավելի քան 100 իրավաբանների աշխատավարձեր, որոնք մանրամասն ընտրության արդյունքում կընդունվեն աշխատանքի, ինչպես նաև կձեռքբերվեն ավելի քան 30 մեքենա, և ամբողջ կահույքը, տեխնիկան, որը նախատեսված է գրասենյակի համար, կգնվի այդ միջոցների հաշվին»,-հայտարարել է Անդրեասյանը, հավելելով, որ այս ամենը մանրամասնում է, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի իրական թվերի մասին, որոնք տրամադրվելու են Գրասենյակին և ինչին են ուղղվելու դրանք:

Անդրեասյանը նաև ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում ստեղծված 1-66 թեժ գծից կարելի է օգտվել ոչ միայն ընտրական իրավունքի խախտման դեպքում, այլ նաև մարդու իրավունքների խախտման ցանկացած դեպքում:

«Ֆինանսավորումը կիրականանա 19 ամիսների ընթացքում, և ավարտից հետո, հուսով եմ, ՀՀ կառավարությունը իր վրա կվերցնի այս ծրագրի ֆինանսավորումը»,-հայտարարել է Անդրեասյանը:

Երևանում պաշտոնապես մեկնարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցության ծրագիրը, որն իրականացվում է ԵԱՀԿ գրասենյակի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ: Մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնսը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեղակալ Կարլ Հոֆստրան:

Ծրագրով նախատեսվում է թեժ գծի ստեղծում, կստեղծվի նաև արագ արձագանքման խումբ, որը կմեկնի միջադեպերի հետքերով, որին կանդամակցեն պրոֆեսիոնալ իրավաբաններ:

Ծրագրի շրջանակներում վեց քաղաքներում՝ Գյումրի, Կապան, Գավառ, Իջևան, Եղեգնաձոր, Վանաձոր, կբացվեն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բաժանմունքները, որոնք կաջակցեն ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը:

Ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 1,7 մլն եվրո, ծրագիրն իրականցնում է ԵԱՀԿ գրասենյակի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---