Ամռանը կսկսվեն «Մեղքերի քաղաք» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները (վիդեո)

Ամռանը կսկսվեն «Մեղքերի քաղաք» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները PanARMENIAN.Net -

Ռոբերտ Ռոդրիգեսը հայտարարել է, որ ծրագրում է սկսել «Մեղքերի քաղաք 2» ֆիլմի նկարահանումները 2012թ ամռանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղելով Empire-ին:

Իր ծրագրերով կինեմատոգրաֆիստը կիսվել է South by Southwest կինոփառատոնում, որը ներկայումս անցկացվում է Օստինում: Ներկայումս Ռոդրիգոսը աշխատում է «Մաչետեն սպանում է» ֆիլմի վրա: Այս ֆիլմի նկարահանման աշխատանքներից հետո, ռեժիսորը կանցնի «Մեղքերի քաղաք 2» ֆիլմի շուրջ աշխատանքներին:

«Մեղքերի քաղաք» ֆիլմի առաջին մասը վարձակալության է հանվել 2005թ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---