Թուրքիան կարող է բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան կարող է բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղակայված ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը (ՍԱԽ) Թուրքիային կոչ է արել Սիրիայի հետ սահմանին անվտանգության (բուֆերային) գոտի ստեղծել, եթե Ասադի կառավարությունը հրաժարվի համագործակցել սիրիական ճգնաժամի կարգավորման գծով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ, ասել է ՍԱԽ պաշտոնական ներկայացուցիչ Բասմա Կադմանին Haber Turk-ին տված հարցազրույցում: «Մենք հուսով ենք, որ Թուրքիան մյուս երկրների հետ ձեռնամուխ կլինի Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման աշխատանքներին, եթե Ասադի վարչակարգը Աննանի հետ համագործակցության չգնա»,- ասել է Բատմանին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Բեշիր Աթալայը, պատասխանելով անվտանգության գոտու ստեղծման հնարավորության մասին հարցին, հինգշաբթի օրը NTV հեռուստաալիքի եթերում հաղորդել է, որ այդ հարցը կարող է դիտարկվել՝ նշելով, որ անցյալ օրերի ընթացքում Սիրիայից Թուրքիա է ժամանել 1,1 հազար փախստական:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---