16 մարտի 2012 - 10:02 AMT
Քեթրին Էշթոնը ԵՄ անդամ երկրներից պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում դեսպաններին վերադարձնել Մինսկ

Եվրոպական Միության արտաքին գորխերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ԵՄ անդամ երկրներից պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում դեսպաններին վերադարձնել Մինսկ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Ինչպես գործակալությանն են պատմել ներկայացուցիչները ԵՄ դիվանագիտական շրջանակներից, Էշթոնը կարծիք է հայտնել, որ դեսպանները պետք է Բելառուս վերադառնան նախքան Եվրամիության երկրների ԱԳ նախարարների գագաթաժողովը, որը տեղի կունենա մարտի 22-23-ին: Սպասվում է, որ այդ հանդիպման ժամանակ Մինսկի հանդեպ կարող են նոր պատժամիջոցներ ընդունվել:

ԵՄ 27 անդամ երկրների դեսպանները Բելառուսից հետ են կանչվել փետրվարի վերջին: