16 մարտի 2012 - 11:15 AMT
«Երկիր». ՀՀԿ-ն համագումարից հետո անցել է «աշխատատեղեր ապահովելու» գործնական քայլերի

«Հանրապետական կուսակցությունը հրավիրում է աշխատանքի ակտիվիստների ֆիքսված աշխատավարձով (+%)»: Այս հայտարարությունը տարածվում է ողջ Երևանով: Երեկ «Երկրի» թղթակիցը հայտարարությունը ձեռքին գնացել է ծանոթանալու աշխատանքի պայմաններին: Նրան բացատրել են, որ աշխատանքը` համոզելն է մարդկանց քվեարկել ՀՀԿ-ի օգտին: «Վերջիվերջո, ՀՀԿ-ն է հաղթելու, ինչու փող չաշխատել», - համոզել են ՀՀԿ-ում: Փաստորեն ՀՀԿ-ն համագումարից հետո անցել է «աշխատատեղեր ապահովելու» գործնական քայլերի, բայց էականը, տվյալ դեպքում, այն է, որ 150 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ն սեփական քարոզչությունն ապահովելու գործում մարդուժի կարիք ունի: