16 մարտի 2012 - 11:29 AMT
ԱՄՆ-ն ավելի քան $12 մլն է հատկացրել Սիրիայի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար

ԱՄՆ-ը ավելի քան $12 մլն է հատկացրել սիրիական փախստականներին միջազգային կազմակերպությունների միջոցով հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: «ԱՄՆ-ը 12 մլն դոլար է հատկացնում հումանիտար օգնության տեսքով, որը Սիրիայի ժողովրդին կցուցաբերվի ՄԱԿ-ի և այլ միջազգային ու հասարակական կազմակերպությունների միջոցով»,- ասվում է Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ընդհանուր գումարից 5 միլիոն դոլարը հատկացվել է փախստականների գործով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի կառավարմանը, 3-ական միլիոն կստանան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը, 1 միլիոն՝ մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնց անունները Պետքարտուղարությունը չի նշում: