16 մարտի 2012 - 12:15 AMT
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում ձյան շերտը կազմում է 20-25 սմ

Մարտի 16 –ի ժամը 11.30-ի դրությամբ անընդմեջ տեղացող ձյան պատճառով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սիսիան-Գորիս հատվածում ձյան շերտը կազմում է 20-25 սմ: Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել այդ ճանապարհահատվածով խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով: