Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլիո դի Ռուպոյին

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլիո դի Ռուպոյին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Էլիո դի Ռուպոյին` Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցավում եմ Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ դարձան 28 բելգիացիներ: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով ուժ և համբերություն այս դժվարին պահին»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---