Երևանի թիվ 198 դպրոցում կենդանացել էին Բորոդինոյի ճակատամարտի դաս-պատկերները

Երևանի թիվ 198 դպրոցում կենդանացել էին Բորոդինոյի ճակատամարտի դաս-պատկերները

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Երևանի թիվ 198 դպրոցում կայացել է «Ռուս որդիների հողի դաս-պատկերները» հանրապետական նախագծի բացումը՝ նվիրված Բորոդինյան ճակատամարտի 200-ամյակին: 9-րդ դասարանցիների հետ ռուսաց գրականության, պատմության և աշխարհագրության ինտեգրված բաց դասն անցկացրել են դպրոցի ուսուցիչներ Կարինա Դավթյանը (ռուսաց լեզու և գրականություն), Սարգիս Խաչատրյանը (պատմություն), Լիանա Փափազյանը (աշխարհագրություն):

Մեծ ռուս բանաստեղծ Մ. Յու. Լերմոնտովի «Բորոդինո» բանաստեղծությունն ուսումնասիրելու ընթացքում աշակերտները ծանոթացել են Բորոդինյան ճակատամարտին նախորդած իրադարձությունների, Բորոդինյան դաշտի աշխարհագրական դիրքի, մարտի դաշտում մարտական գործողությունների ընթացքի հետ:

Մ. Ցվետաևայի «12 թվականի գեներալներին» բանաստեղծության հիման վրա ռոմանսի հնչյունների ներքո տեղի է ունեցել 1812-ի Հայրենական պատերազմի մասնակից-հերոսների դիմանկարների ներկայացում՝ Կուտոզովի, Բարկլայ դե Տոլլիի, Բագրատիոնի, Դավիդովի, Ռաևսկու և այլոց: Դասն անցել է աշխույժ, հետաքրքրիր և դինամիկ մթնոլորտում:

Իր ելույթում դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը նշել է նման դասերի կարևորությունն աշակերտների համար, քանի որ պատմությունը միշտ իր կենդանի արտացոլումն է գտնում գրականության մեջ, ինչպես նաև նշել ռուսաց լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրության անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---