16 մարտի 2012 - 13:17 AMT
ՀԱԿ ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում ազգայնական է անվանել

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է, որ երկրի նախագահի ելույթը ՀՀԿ հերթական համագումարում «ուղղակի ազգայնական էր»: Նա թվարկել է նախագահի ելույթի հիմնական 5 դրույթները, նշելով հետևյալը՝ «յուրաքանչյուր հայ ընտանիք հնարավորություն կունենա բնակարան ու մեքենա ձեռք բերել, իսկ կենսաթոշակային բարեփոխումները թույլ կտան թոշակն այնպիսին դարձնել, որ քաղաքացին կարողանա արժանապատիվ ապրել»: Եղիազարյանն անթույլատրելի է համարել միջազգային նորմերի խախտումը, երբ հաշվի չեն առնվում երկրում բնակվող այլ ժողովրդների իրավունքները, Հայաստանի դեպքում՝ ռուսների, բելառուսների և այլ ժողովրդների:

ՀԱԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ անցած չորս տարիներին իշխանությունները չկարողացան միջոցներ ձեռնարկել երկրում կենսագործունեության բարելավման ուղղությամբ: «Նայենք պատուհաններին, նրանց մեծ մասը չեն լուսավորվում, Հայաստանը հայաթափվում է»,-ասել է նա՝ նշելով, որ այսօրվա դրությամբ բնակչության 98 տոկոսն աղետալի վիճակում է:

Իր հերթին ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը նշել է այն քայլերը, որոնց շնորհիվ Հայաստանի տնտեսությանը հաջողվեց խուսափել լուրջ ցնցումներից, որոնց պատճառ կարող էին դառնալ ինչպես ներքին, այնպեսլ էլ արտաքին մարտահրավերները, մասնավորապես, չկրճատվեցին սոցիալական ծախսերը, միաժամանակ կյանքի կոչվեցին հիփոթեկային ծրագրեր ու կառուցապատման ծրագրեր աղետի գոտում: «Նախագահի ելույթում հիմնականն այն էր, որ իշխանությունների ուշադրության կենտրոնում կլինի մարդկային գործոնը»,-ասել է նա: Դրան ՀԱԿ ներկայացուցիչը հակադրեց, թե Հայաստանի վրա, որը տնտեսություն չունի, չէր կարող ազդել ճգնաժամը: