Հաստատվել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի խորագիրն ու ժամկետը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ «Հայ լրագրողների 6-րդ համաժողովի» գործադիր մարմնի անդրանիկ նիստը:

Ինչպես հաղորդում են Սփյուռքի նախարարությունից` նիստին համացանցի միջոցով մասնակցել են նաև գործադիր մարմնի սփյուռքյան անդամները` «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան), «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ) և այլք:

Հրանուշ Հակոբյանը կարևորել է այն, որ հետևողականորեն կյանքի են կոչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում հնչած առաջարկությունները, մշակվում և իրակնացվում են ծրագրեր և միջոցառումներ` բարձրացված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Նախարարն անդրադարձել է նաև Ֆրանսիայում և Լիբանանում կայացած հայ լրագրողների տարածաշրջանային հավաք-հանդիպումներին, ԱՄՆ այցի ընթացքում հայկական ԶԼՄ-ի ղեկավարների հետ հանդիպմանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Ա.Գևորգյանը և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տ.Հարությունյանը համառոտ ներկայացրել են կատարված աշխատանքների հայաստանյան հատվածը:

Քննարկվել են նաև «Հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողվին», Սփյուռքի լրագրողների ամառային դպրոցին, «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրցույթի նախապատրաստական աշխատանքներին առնչվող և այլ հարցեր:

Գործադիր մարմինը հաստատել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի խորագրն ու ժամկետը: «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը կկայանա 2012թ. հոկտեմբերի 4-6-ը: Կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, օտար ԶԼՄ-ում աշխատող հայ լրագրողներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---