Ի՞նչ իմաստ ունի ոչինչ չգովազդող գովազդային պաստառը

Ի՞նչ իմաստ ունի ոչինչ չգովազդող գովազդային պաստառը

PanARMENIAN.Net - Օրերս Երևանի փողոցների գովազդային բաններների վրա հայտնվել են կարմրա-դեղնավուն վանդակավոր նախշով պաստառներ, որոնց վրա ոչինչ գրված չէ: Դա առաջացրել է մեր համաքաղաքացիների զարմանքը և ակտիվ քննարկման թեմա է դարձել սոցիալական ցանցերում. ի՞նչ իմաստ ունի ոչինչ չգովազդող գովազդային պաստառը: Կամ գուցե պարզապես փակցրել են, քանի որ գովազդատու չունե՞ն:

PanARMENIAN.Net ի թղթկիցը փորձել է հարցերի պատասխանը ստանալ «Զեբրա» գովազդային գործակալությունից, քանի որ պաստառները հենց այս գործակալությանը պատկանող բաններների վրա են տեղադրված:

«Սա պատվիրատուի ցանկությունն է: Իսկ թե ով է պատվիրատուն, ինչ իմաստ ունի այս գովազդը կամ ինչ է գովազդվում, խորհուրդ եմ տալիս մի քանի օր սպասել, և ամեն ինչ կպարզեք ինքներդ»,- ասաց գործակալության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---