Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ ցուցակներում գործարարներ չեն լինելու, միայն պրոֆեսիոնալներ, ովքեր գիտեն իրենց գործը

Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ ցուցակներում գործարարներ չեն լինելու, միայն պրոֆեսիոնալներ, ովքեր գիտեն իրենց գործը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով կառաջադրի այնքան թեկնածուներ, որքան նպատակահարմար կգտնի: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը: Ըստ նրա, ԲՀԿ չունի և չի կարող ունենալ որևէ պայմանավորվածություն որևէ քաղաքական ուժի հետ:

«ԲՀԿ ցուցակներում լինելու են թեկնածուներ, ում ժողովուրդը գիտի և ովքեր արդեն ապացուցել են իրենց մասնագիտական հմտությունները գործով, ոչ թե խոսքով»,-հայտարարել է Ուրիխանյանը, ընդ որում, հավելելով, որ մարտի 17-ին` ԲՀԿ համագումարին կներկայացվի կուսակցության ծրագիրը, որը կներառի նաև կուսակցության գաղափարախոսությունը և որով կուսակցությունը պատրաստվում է գնալ խորհրդարանական ընտրությունների:

Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ կուսակցության ցուցակներում ներառվելու են նաև երիտասարդ կադրեր և կանայք, հավելելով, որ ԲՀԿ ցուցակներում գործարարներ և անհատ ձեռներեցներ չեն լինելու, այլ մասնագետներ, ովքեր գիտեն իրենց գործը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---