Ռուսաստանի ԱԳՆ-ը մերժել է սիրիական ընդդիմության հավակնությունն իշխանության նկատմամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ը մերժել է սիրիական  ընդդիմության հավակնությունն իշխանության նկատմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ը փաստացի մերժել է սիրիական ընդդիմությանն իշխանության նկատմամբ հավակնություններում: ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի խոսքով, «սիրիական ընդդիմադիր խմբերից ոչ մեկը չի կարող հավակնել նրան, որպեսզի խոսի սիրիացի ժողովրդի անունից, առավել ևս լինի նրա օրինական ներկայացուցիչը»: Նա հիշեցրել է Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման մասին, որը նախատեսում է բռնության միաժամանակյա դադարեցում հակամարտության բոլոր կողմերի կողմից և քաղաքական երկխոսության սկսում: Նա հավելել է, որ նախագահ Բաշար Ասադի անօրինական իշխանության մասին հայտարարությունները և պաշտոնը լքելու կոչերը ապարդյուն են սիրիական հակամարտության կարգավորման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---