Մոլդովայում երեք տարվա անհաջող փորձերից հետո ընտրվել է նախագահ

Մոլդովայում երեք տարվա անհաջող փորձերից հետո ընտրվել է նախագահ

PanARMENIAN.Net - Մոլդովայում երեք տարվա անհաջող փորձերից հետո ընտրվել է հանրապետության նախագահ: Երկրի խորհրդարանը քվեարկել է միակ թեկնածուի՝ Նիկոլայ Տիմոֆտիի օգտին, ով զբաղեցնում է Մոլդովայի Մագսիտրատուրայի բարձրագույն խորհրդի նախագահը պաշտոնը:

Մոլդովան խորհդարանական հանրապետություն է, և նախագահին այստեղ ընտրում են խորհրդարանի պատգամավորները: Այսօրվա ընտրությունները բոյկոտել է երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցությունը, որը համոզված է, որ Մոլդովայում իշխանությունը «բռնազավթված» է, իսկ ներկա քվեարկությունը ոչ այլ ինչ է, քան կեղծիք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---